11.01.2013|
00:26
Այն, որ Օբամայի ու Մեդվեդևի «վերաբեռնումը» դատապարտված է ձախողման, վաղուց էր հայտնի: Այն, որ «սառը պատերազմ» բառակապակցությունը վաղուց զարդարում է երկու երկրների հարաբերությունների առավել հոռետեսական կանխատեսումները, նոր երևույթ չէ և բավական կայուն է: Բայց, ցանկացած պարագայում, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ապագա փոխհարաբերությունների բացասական, թեև, այնուամենայնիվ, հուզական ու երևակայական գնահատականներից կոնկրետ քաղաքական միջոցառումների հուն անցնելը շատերի համար այնքան էլ հաճելի երևույթ չէր: